
«Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման» ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ:
Ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժանելի մասը:
Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders




