ԿարևորՔաղաքական

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն օրակարգում է. Փաշինյան

Պաշտոնական Երևանը խաղաղության համաձայնագրի ստորագրման ոչ մի հնարավորություն բաց չի թողել ու չի թողնելու, ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա և օրակարգում, և դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է, որը միայնակ չէ: Այն կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի և որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաններում լինել ոչ այդքան իրատեսական, բայց, էլի եմ ասում՝ ես ուզում եմ հավաստիացնել ձեզ և մեր հանրությանը, որ մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու և բաց չենք թողնում: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և ՀՀ պետական պետական շահերի աներկբա հաշվառումով:

Բայց մյուս կողմից՝ պետք է նաև հասկանանք, որ աշխարհը դինամիկ է և պետք է մոտենալ ճկուն, պետք է ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի, որ նայում ենք և չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button