Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն առաջարկում է աշխատանքային դարձնել Զատկի տոնին հաջորդող երկուշաբթին եւ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը՝ մայիսի 8-ը, պետական բյուջեի կրճատման ծրագրի շրջանակներում։ Այժմ երկրում տարեկան կա տոնական 11 հանգստյան օր։ Բայրուն հայտարարել է, որ ֆրանսիացիները պետք է «ավելի շատ աշխատեն», հայտնում է RFI-ին։
Միաժամանակ նա անթույլատրելի է համարել, որ երկրում գործազրկության 7 տոկոսի պայմաններում դեռ աշխատանքային շատ տեղեր թափուր են մնում։
2026 թվականի բյուջեի կրճատման ծրագրի շրջանակներում՝ կառավարությունը մտադիր է խնայել 43,8 մլրդ եվրո։ Բացի ռազմականից՝ բյուջեի մյուս ծախսերը կրճատվելու են։
Նախագահ Մակրոնը հայտարարել է երկրի պաշտպանության համար հաջորդ տարի լրացուցիչ 3,5 մլրդ եվրո հատկացնել ռազմարդյունաբերությանը։
Բյուջետային քննարկումները խորհրդարանում կսկսվեն աշնանը, սակայն ընդդիմությունն արդեն այժմ հայտարարել է կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության մասին։




