ԿարևորՀասարակություն

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում։ 

Մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

33-ամյա Համբարձում Մաթեւոսյանը ծնվել է Գյումրիում։ Պետական համակարգում սկսել է գործունեությունը 2018 թվականին՝ նշանակվելով Արմավիրի մարզպետ, ապա եղել է փոխվարչապետ, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Բարձրագույն կրթությունն ստացել է ԱՄՆ-ում՝  Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում, 2012-2015 թվականներին սովորել է Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետի «Համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն» բաժնում։

2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական։

Կարդացեք նաև

Back to top button