ԿարևորՍպորտ

4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում

Պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում հայ մարզիկները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Ինչպես հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից, հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 46 կգ Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։

46 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Կարդացեք նաև

Back to top button