ԿարևորՄիջազգային

Սիրիայի կառավարական ուժերը մտել են դրուզներով բնակեցված Սուեյդա

Սիրիայի կառավարական ուժերն այսօր մտել են դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաք եւ պարետային ժամ հայտարարել, հայտնում է RFI-ն։

Սիրիայում քրիստոնյա փոքրամասնության հոգեւոր առաջնորդները թույլատրել են սիրիական զորքի մուտքը դրուզների եւ բեդուինների միջեւ մի քանի օր տեւած բախումներից հետո։ ։

Մինչ այս, ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի հաղորդումների, կառավարական զորքերի մտել էին տարածք՝ հայտարարելով, որ մտադիր են հանգստացնել իրավիճակը, սակայն բեդուինների հետ միասին ռազմական գործողություններ իրականացրել դրուզական խմբավորումների դեմ, որի արդյունքում մոտ 100 մարդ էր սպանվել։

Սիրիական իշխանությունների եւ դրուզների ներկայացուցիչների միջեւ բանակցություններն սկսվել են երեկ երեկոյան՝ դրուզներով բնակեցված տարածքում կրակի դադարեցման նպատակով։

RFI-ի թղթակիցը հայտնում է, որ Սուեյդայի մերձակա դրուզներով բնակեցված գյուղերն անմարդաբնակ են, ծուխը պատել է երկինքը, մարդիկ փախել են եւ պատսպարվել քաղաքում։

Ըստ փորձագետների՝ սա սիրիական նոր իշխանությունների համար քաղաքական փորձություն է՝ կկարողանա՞ արդյոք վերահսկողություն հաստատել «անհանգիստ» շրջաններում։

Կարդացեք նաև

Back to top button