
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 60 գրոհային անօդաչու թռչող սարք, որոնցից 20-ը խոցվել են, ևս 20-ը ընկել են հինգ տարբեր վայրերում, իսկ մնացած 20-ը տեղանքում կորել են։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ Ռուսաստանը շաբաթ օրը անօդաչու թռչող սարքերով գրոհել է թիկունքի շրջանները, իսկ կիրակի գիշերը՝ Դոնեցկի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերի առաջնագծի հատվածները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը 24 ժամվա ընթացքում խփել են 9 ուղղորդվող ավիառումբ և 215 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։




