ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումն Ուկրաինային․ Զելենսկի

ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումներն Ուկրաինային, ուկրաինացիներին ուղղված ամենօրյա տեսաուղերձում հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես Միացյալ Նահանգներից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են»,-ասել է նա։

Զելենսկին չի մանրամասնել, թե որ համակարգերն են մատակարարվում Միացյալ Նահանգներից։

Միացյալ Նահանգները դադարեցրել է մատակարարումները հուլիսի սկզբին

Հուլիսի 1-ին Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տանը, հաղորդել է, որ Պենտագոնը դադարեցրել է Patriot զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը Ուկրաինային՝ այն մտահոգությունների պատճառով, որ այդ զենքի պաշարները Միացյալ Նահանգներում չափազանց շատ են կրճատվել։

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաստատել է ամերիկյան պաշտպանական զենքի մատակարարումը Ուկրաինա: Հուլիսի 10-ին Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն վերսկսել է 155 մմ հրետանային արկերի և GMLRS շարժական հրթիռների մատակարարումները:

Կարդացեք նաև

Back to top button