
Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարիտիրոսյան
«Ռադիոլուր»
Համահայկական ճարտարապետների և ճարտարագետ շինարարների ասոցիացիայի խորհուրդը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պատրաստվում է տպագրել Արևմտյան Հայաստանում անհետացած հուշարձանների վերաբերյալ օրացույց: Օրացույցը կտպագրվի 10 հազար օրինակով և կհրատարակվի տարբեր լեզուներով: Ասոցիացիան նախատեսում է օրացույցը փոխանցել դիվանագիտական կորպուսներին և նաև միջազգային ատյաններին ներկայացնել բողոք-պահանջ Թուրքիայի կողմից պատմամշակությաին ժառանգության եղեռնի վերաբերյալ: Օրացույցում նշվելու են նաև միջազգային այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Թուրքիան հայկական ժառանգության պահպանման վերաբերյալ:
1923 թվականին Թուրքիայում հայկական եկեղեցիներից կանգուն է մնացել 913-ը, իսկ կառույցներից 464-ն ամբողջովին անհետացած են և 252 ավերված, խոսքը գնում է տեխնածին միտումնավոր ավերվածությունների մասին: Ավերածություններն էլ հիմնականում թուրքական բանակի զորավարժությունների հետևանք են: Պայթեցված եկեղեցիների օրինակները շատ են: Դրանցից հայտնին Անիի հարևանությամբ գտնվող Խոցկոնքի վանական համալիրն է, որտեղ 5 եկեղեցական կոթողներ պայթեցվել են:
Փաստորեն՝ հայկական պատմամշակութային ստվար զանգաված ոչնչացվել է արդեն:




