ԿարևորՀասարակություն

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր գլխին, կոմայի մեջ է

Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածք ստացած քաղաքացի։  «Արմենպրես»-ին «Գյումրի» ԲԿ-ից տեղեկացել են, որ տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`կոմայի մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածք ստացած անձը 2002 թվականին ծնված  ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ալիքսեյ Կ.-ն է՝ ծնված 2002 թվականին: Նախնական տեղեկություններով ռուսական ռազմաբազայի զինծառայողը հրազենով ինքն իրեն վնասվածք է հասցրել։ 

Կարդացեք նաև

Back to top button