
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում:
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 97:63 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Քևին Քեշիշյանն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կայացած 3 խաղերից հետո ունի 3 հաղթանակ, այսպիսով մեր թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում:




