
Ստացված հարցումների հիման վրա՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է համապատասխան ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության դեղատնային ցանցերում «Կոլխիցին» դեղամիջոցի գների վերաբերյալ, հայտնում են հանձնաժողովից։
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ շուկայում առկա են հետևյալ տարբեր արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ․
1. Հայկական արտադրություն – «Արփիմեդ» ՍՊԸ
• Արտադրանք՝ Կոլխիցին 1 մգ N96
• Առկա է գրեթե բոլոր դեղատնային ցանցերում
• Միջին գինը՝ 4 100 – 4 600 դրամ
• 1 տուփում՝ 96 դեղահաբ
2. Իտալական (գերմանական) արտադրություն
• Արտադրանք՝ Կոլխիցին 1 մգ N60
• Առկա է գրեթե բոլոր դեղատներում
• Միջին գինը՝ 7 980 – 9 050 դրամ
• 1 տուփում՝ 60 դեղահաբ
3. Մեծ Բրիտանիայի արտադրություն
• Արտադրանք՝ Կոլխիցին 0.5 մգ N100
• Առկա է գրեթե բոլոր դեղատներում
• Միջին գինը՝ 6 730 – 7 150 դրամ
• 1 տուփում՝ 100 դեղահաբ
• Նշում՝ այս դեղամիջոցը ներկայումս դեղատներում վաճառվում է զգալի իջեցված գներով՝ կապված նախորդ խմբաքանակների իրացվելիության խնդիրների և պահպանման ժամկետների հետ։
• Նոր խմբաքանակների ներմուծում չի նախատեսվում։
4. Ֆրանսիական արտադրություն – «Կոլխիցին Օպոկալցիում»
• Արտադրանք՝ Կոլխիցին Օպոկալցիում 1 մգ N20
• Վերջին միջին գինը՝ 2 000 դրամ (20 դեղահաբ)
• Ներկայումս շուկայում բացակայում է՝ արտասահմանյան արտադրողի գործունեության դադարեցման պատճառով։
Ամփոփում․
• Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ֆրանսիական արտադրության «Կոլխիցին» դեղամիջոցի թանկացում տեղի չի ունեցել։
• Ներկայումս տվյալ արտադրանքը շուկայում չի իրացվում։
• Դեղատներում հասանելի են այլ արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ՝ տարբերվող քանակներով, չափաբաժիններով և գներով։
Հանձնաժողովը շարունակելու է ուշադրությամբ հետևել դեղերի շուկայի զարգացմանը և անհամաչափ գնային փոփոխությունների վերաբերյալ բոլոր ազդակներին»։




