Քաղաքական

Ազգային ժողովում Սարգիս Խանդանյանը և դեսպան Սոբհանին քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Զրուցակիցները կարևորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը:

Կարդացեք նաև

Back to top button