ԿարևորՄիջազգային

Հութիները Կարմիր ծովում խորտակել են «Իսրայել ուղեւորվող» նավը, երկրորդը՝ մեկ շաբաթում

Հութիները երկուշաբթի Կարմիր ծովում նռնականետերով գրոհել են Eternity C բեռնանավը, որը նավարկում էր Լիբերիայի դրոշի տակ՝ հունական հրամանատարությամբ։ Երեքշաբթի գրոհը շարունակվել է, իսկ չորեքշաբթի գիշեր արդեն սկսվել են փրկարարական աշխատանքները, հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով Ծովայի առեւտրի օպերացիաների բրիտանական գործակալությանը։

Եվրամիության ռազմածովային առաքելությունը հայտնել է, որ հաջողվել է փրկել նավի անձնակազմի 6 անդամի եւ անվտանգության 25 աշխատակցի։ Նավում մյուս գտնվողների ճակատագիրը անհայտ է։

Reuters-ը, նավագնացության անվտանգության ոլորտում իր աղբյուրները վկայակոչելով, հայտնում է, որ զոհվել է 4 մարդ։ Հութիները հայտնել են, որ նավաստիների մի մասին անվտանգ վայր են տեղափոխել, իսկ Եմենում ԱՄՆ դեսպանությունը նրանց մեղադրել է մարդկանց առեւանգման մեջ։  

Հութիները հայտարարել են, որ գրոհել են Իսրայել ուղեւորվող նավը։ Այս շաբաթ նրանք խորտակել էին նաեւ Magic Seas-ին, որը նույնպես նավարկում էր Լիբերիայի դրոշով՝ հունական հրամանատարությամբ։

Կարդացեք նաև

Back to top button