
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Կողմ է քվեարկել 62 պատգամավոր:
Որոշումն ընդունվել է:




