ԿարևորՄիջազգային

ԱՄՆ կվերսկսի զենքի մատակարարումը Ուկրաինային

Ուկրաինական հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի այս եւ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումներից հետո Վաշինգտոնը կվերսկսի զենքի մատակարարումները Կիեւին, գրում է Politico-ն` հղում անելով իր անանուն աղբյուրներին։

Ըստ նրանց` Կիեւ կուղարկվի ինժեներական տեխնիկա եւ «որոշ զրահամեքենաներ», սակայն ժամկետներ չեն նշվում։

Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ Ուկրաինա զենքի նոր խմբաքանակ ուղարկվի։

«Մենք պատրաստվում ենք էլի ինչ-որ զենք ուղարկել։Պետք է դա անենք։ Պետք է, որ նրանք կարողանան պաշտպանվել։ Նրանց հիմա շատ ուժեղ խփում են։ Շատ ուժեղ են խփում։ Մենք ստիպված ենք զենք ուղարկել, այո, հիմնականում պաշտպանական։ Բայց նրանց շատ, շատ ուժեղ են խփում։ Այդ խառնաշփոթում այնքան մարդ է մեռնում»,- ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։

Կարդացեք նաև

Back to top button