Աբովյան փողոց և Հյուսիսային պողոտա հատման մասում՝ Աբովյան հ.1/3 հասցեում, ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինությունները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Չորս շինությունները ժամանակին կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա:
«Ապամոնտաժման աշխատանքներից հետո տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին` որպես մայթ՝ հետիոտնային անցուդարձի համար։
Շենքը պատմամշակութային հուշարձան է համարվում, և այս աշխատանքներով վերականգնվում է նաև նրա տեսանելիությունն ու արժևորվում պատմական միջավայրը», — ասված է հաղորդագրությունում։




