Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Շիրակի մարզ
Շիրակի մարզի Թավշուտ գյուղում մեծ շուքով տոնել են գյուղի կազմավորման 90 ամյակն ու Մեծ եղեռնի 100- ամյակին ընդառաջ, որպես երախտագիտության նշան գյուղում վեր բարձրացրել բոլոր այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
Թավշուտի նոր սերունդը լավ գիտի, թե Արեւմտյան Հայաստանի որ բնագավայրերից են գաղթել իրենց պապերն ու ինչ են պատգամել իրենց: Ազգային երգ ու պարից բացի Թավշուտի բացօթյա բեմում առաջին անգամ կատարվել է նաեւ բնակավայրի օրհներգը: Գյուղի տոնին նվիրված միջոցառամբ թավշուտցիներն ի լուր աշխարհի ուզում էին պատմել եղեռնագործության տարիներին մարդկային ճակատագրերի դառնության ու նոր սերնդի հայերի ազգային անկոտրուն ոգու, ինչպես եւ միասնականությամբ չարիքի ուժին հակազդելու վճռականության մասին: