
Շառլ Ազնավուրի արձանն այս շաբաթ պատրաստ կլինի, այն ձուլվել է Գյումրիում, Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
«Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին, Ազնավուրի հրապարակում»,- նշել է նա:
Արձանի ընտրությունը կատարել է Երևանի քաղաքապետարանը և «Ազնավուր» հիմնադրամը։
2024թ-ի փետրվարին արդեն հայտնի էր հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը:
Ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցել են 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է։




