
Իտալիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը նվաճել է ոսկե մեդալ,
հայտնում են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից։
61 կգ քաշային կարգի եզրափակիչում Սարգիս Բեգոյանը գոտեմարտել է ռուսաստանցի Ադլան Սաիտիևի հետ։




