
Երևանի սրտում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ լվացվում է՝ ամբողջությամբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շենքը շուտով կունենա նաև նոր գեղարվեստական լուսավորություն, որը ոչ միայն տեխնիկապես ժամանակակից է, այլև ճաշակով ընդգծում է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական վարպետությունը՝ բացահայտելով նրա ստեղծած հրաշքը գիշերային Երևանում»,- նշված է Ավինյանի գրառման մեջ:




