ԿարևորՄիջազգային

Տեխասի ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 43-ի

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Քերի շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 43 մարդ, հայտնել են շրջանի պաշտոնյաները։ Նրանք մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:

Փրկարարները 850 մարդու տարհանել են, շաբաթ երեկոյան ասուլիսում հայտարարել է Քերի շրջանի շերիֆ Լարի Լիտան։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են որոնել աղջիկներին, որոնք հանգստանում էին Քեմփ Միստիկ ամառային ճամբարում։

Տեխասի մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը (NWS) ջրհեղեղի մասին նախազգուշացում է տվել նաև Տեխասի Քոմալի շրջանում։ Ծառայությունը կոչ է արել մոտակայքում գտնվող մարդկանց ապաստան գտնել բարձրադիր վայրերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը սերտորեն համագործակցում է նահանգային պաշտոնյաների հետ, հավելելով, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն իր խնդրանքով մեկնել է Տեխաս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում տեղի ունեցած իրադարձությունները անվանել է «ցնցող» և «սարսափելի», իսկ Սպիտակ տունը լրացուցիչ օգնություն է խոստացել նահանգին։

Ըստ իշխանությունների՝ Գվադալուպե գետում ջրի մակարդակը մեկ ժամում բարձրացել է գրեթե 8 մետրով ։ «Սա ավերիչ ջրհեղեղ էր, որը խլեց գույք և, ցավոք, կյանքեր», — ասել է Տեխասի փոխնահանգապետ Դեն Պատրիկը։

Կարդացեք նաև

Back to top button