ԿարևորՀասարակություն

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է 1․9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Կարդացեք նաև

Back to top button