
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող որոշ «մտացածին լուրերի»։
«Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,-ասված է Բադալյանի գրառման մեջ։




