Հասարակություն

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանն ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է

Հուլիսի 5-ին՝ ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանն ընկել են քաղաքացու վրա:

Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարների ուժերով կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Կարդացեք նաև

Back to top button