
Հուլիսի 4-ի երեկոյան Պալմա դե Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Տարհանման ժամանակ վիրավորվել է 18 մարդ։
Ինչպես հաղորդում է Diario de Mallorca-ն, թռիչքի նախապատրաստման ընթացքում ինքնաթիռի անձնակազմը ցամաքային ծառայություններին հայտնել է ինքնաթիռում բռնկված հրդեհի մասին։
Ուղևորների տարհանում է իրականացվել, սակայն որոշ ուղևորներ բարձրացել են ինքնաթիռի թևի վրա և ցատկել։ Տուժածների մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ և առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել, իսկ վեց հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Ryanair 737-800 evacuated at Palma de Mallorca Airport after a fire indication developed on board during taxi.
— Breaking Aviation News & Videos (@aviationbrk) July 5, 2025
The SAMU061 coordination center received a call at a.m, reporting a fire on flight RK3446 to Manchester.
A total of 18 people were injured during the evacuation, six… pic.twitter.com/XpCCejGq2t
Հրդեհի պատճառը դեռևս չի պարզվել։
The Sun-ի տեղեկություններով՝ Ryanair-ի օդանավը նախատեսված էր Մալյորկայից Մանչեսթեր թռչելու համար։ Ուղևորներին տրամադրվել է այլ օդանավ՝ երթուղին շարունակելու նպատակով։




