
5 տարեկան հայ դաշնակահար Ալեք Վան Խաջադուրյանը պատմություն է կերտում․ նա կդառնա Նյու Յորքի Քարնեգի Հոլում ելույթ ունեցած ամենաերիտասարդ կատարողը, հայտնում է classicfm.com-ը։
Ալեքը դաշնամուրի դասեր է սկսել 3,5 տարեկանում, իսկ արդեն 4 տարեկանում հանդես է եկել համերգով՝ կատարելով Բեթհովենի և Բախի ստեղծագործություններ։

Բացի այդ, նա ունի կատարյալ լսողություն՝ հազվագյուտ հատկություն, որը հանդիպում է 10,000-ից մեկ մարդու մոտ։
Ալեքի պատմությունը գրավել է հանրության ուշադրությունը, լուսաբանվել է խոշոր լրատվամիջոցների, այդ թվում՝ ABC7-ի և NBC Los Angeles-ի կողմից՝ ընդգծելով նրա երաժշտական վարպետությունը։




