ԿարևորՀասարակություն

Հավաք-երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Լրացված՝ 21․00-ին

Երևանում մեկնարկել է հավաք-երթ՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի։ Մաշտոցի պողոտայի Դիանա Աբգարի անվան այգում կայացած հանրահավաքի ժամանակ ակտիվիստները ներկայացրել են ձեռնարկատիրոջ բարեգործական գործունեությունը։

Այնուհետ Կարապետյանի աջակիցները երթով շարժվել են ԱԱԾ շենք, որտեղ էլ գտնվում է Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկը:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ 

Գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

Կարդացեք նաև

Back to top button