ԿարևորՄշակույթ

Փոփ աստղ Քեթի Փերին եւ դերասան Օրլանդո Բլումը բաժանվում են

Զույգը միասին էր 2016 թվականից եւ ուներ 4-ամյա աղջիկ։ 2019-ի փետրվարին նրանք հայտարարեցին իրենց նշանադրության մասին։

Համատեղ հայտարարության մեջ նվշած է, որ վերջին ամիսներին իրենց հարաբերությունները փոփոխություններ են կրել եւ հիմա իրենց մտածում են միայն իրենց դստեր դաստիարակության մասին։

«Նրանք կշարունակեն լինել ընտանիք, քանի որ ընդհանուր առաջնահերթությունը միշտ եղել է եւ կմնա դստեր դաստիարակությունը սիրո, կայունության եւ փոխադարձ հարգանքի վրա»,-  հայտարարությունից մեջբերում է արել BBC-ին։

Վերջին մեկ տարին դժվար էր Քեթի Փերիի համար։ Սեպտեմբերին թողարկած նրա վերջին ալբոմն իր հաջողությամբ զիջում էր նախորդներին։ Այժմ փոփ աստղը համերգային շրջագայության մեջ է եւ տոմսերը նախկինի համեմատ ավելի քիչ են վաճառվում։

Կարդացեք նաև

Back to top button