ԿարևորՀասարակություն

Հուլիսի 4-ի ամենաշոգ եւ ամենացուրտ եղանակն արձանագրվել  է 2021-ին եւ 1957-ին. եղանակն այսօր

Այսօր կեսօրից հետո մինչեւ հուլիսի 6-ի գիշերը և կեսօրից հետո , 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Երեւանում օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին` նույնքան կնվազի։

Այսօր երեկոյան եւ վաղը գիշերն ու երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։

Հուլիսի 4-ին ամենաշոգ եղանակն արձանագրվել է 2021 թվականին` 39.6°C, իսկ ամենացածրը` 1957 թվականին` 8.1°C։

Կարդացեք նաև

Back to top button