ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը  հերքում է Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին լուրը

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ կա «մեկ իրադարձություն», որը «փոխեց» իրավիճակը` հերքելով լուրը, թե Վաշինգտոնը դադարեցնում է Ուկրաինային զենքի մատակարարումը։

 «Մենք չենք դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային։ Դա մեկ տեսանկյուն է, մեկ իրավիճակ, մեկ իրադարձություն, որը փոխվել է։ Ինչպես լսել եք պաշտպանության նախարարությունից, Ուկրաինայի հետ կապված իրավիճակի և զենքի մատակարարման վերաբերյալ կան բազմաթիվ տարբերակներ։ Նախագահը նաև վերահաստատել է իր անփոփոխ հավատարմությունը Patriot  հրթիռների մատակարարման հարցում»,- ասել է նա։

Ավելի վաղ` Politico-ն, հղում անելով երեք աղբյուրների, հաղորդել էր, որ Պենտագոնը դադարեցրել է որոշ զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը Ուկրաինային՝ մտավախությամբ, որ ԱՄՆ զենքի պաշարները շատ են կրճատվել։ NBC News-ը պնդում է, որ այդ  զենքերի թվում են նաեւ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված տասնյակ հրթիռներ։

Տես նաեւ` Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ

Կարդացեք նաև

Back to top button