ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ը Կիպրոսի հարցով հանդիպում կանցկացնի հուլիսի 16-17-ին` Նյու Յորքում

ՄԱԿ-ը հայտարարել է Կիպրոսի հակամարտության կարգավորման հարցով հերթական ոչ պաշտոնական հանդիպման մասին, որը տեղի կունենա հուլիսի 16-17-ին Նյու Յորքի կենտրոնակայանում, հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Դրան [հանդիպմանը] կմասնակցեն կիպրացի թուրքերը, կիպրացի   հույները, նաեւ երաշխավոր-երկրները` Թուրքիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան»,- ասել է Դյուժարիկը։

1974 թվականին թուրքական զորքերը ներխուժել էին Կիպրոսի Հանրապետություն` Հունաստաանի հետ նրա միավորումը թույլ չտալու համար։ Թուրքիան գրավել է կղզու հյուսիսային հատվածը` 1983 թվականին այնտեղ ձեւավորելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Այն ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Հույն-թուրքական շփման գծում տեղակայված են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

Կիպրոսի Հանրապետությունը` հունական հատվածը, Եվրամիության անդամ է։

Հակամարտության կարգավորումը արդյունք չի տվել։ Վերջին նման լուրջ փորձը` լայնածավալ բանակցային գործընթացը, որն անցկացվում էր Շվեյցարիայում, 2017 թվականին ձախողվեց։

Կարդացեք նաև

Back to top button