
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը»։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն բաժանորդներին հայտնի Ovio անունով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից « Ռադիոլուր»–ին փոխանցել են, որ այս պահին դեռ միայն համաձայնությունն է տրված, կկայանա գործարքը, թե՝ ոչ, պարզ կդառնա երկշաբաթյա ժամկետում։




