ԿարևորՀասարակություն

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում քաղաքացիների սպասարկման ոլորտը կթվայնացվի

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում երևանցիների սպասարկման որակը բարելավելու նպատակով իրականացվում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ։ 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր ու բարեկարգ պայմանների ապահովմանը զուգահեռ՝ կթվայնացվեն քաղաքացիների արխիվային տվյալները. սպասարկումն ավելի արագ և մատչելի կդառնա: 

Բարեփոխվել են վճարովի ծառայությունները. գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։ 

Արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով շուրջ 1 մլրդ դրամի։ 

Ֆինանսական նոր հոսքերը հնարավորություն են տալիս բարելավելու մատուցվող ծառայությունները և ավելացնելու դրանց թիվը:

Կարդացեք նաև

Back to top button