ԿարևորՀասարակություն

Գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնի․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով գլխավոր դատախազը դիմելու է Ազգային ժողովին, լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ գլխավոր դատախազը դեռևս պաշտոնական գրություն չի ուղարկել, սակայն «սպասում է նման գրության»։

Սիմոնյանը չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի շրջանակներում է դատախազն առաջարկելու անձեռնմխելիությունից զրկել Արթուր Սարգսյանին։ 

Խորհրդարանը դեռ չի քննարկել պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ արված միջնորդությունը։

Կարդացեք նաև

Back to top button