Քաղաքական

Մարլեն Մուրիե. Շուշին ազատության և հայկականության խորհրդանիշ է

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

«Ես տեսա վերակառուցվող և զարգացող մի քաղաք` իր պատմական մեծ և հատկապես մշակութային ժառանգությամբ: Մեր հարաբերությունները Շուշիի հետ պետք է լինեն ոչ միայն բարեկամական, այլ նաև գործնական»,- այսօր հայտարարել է ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիե՝ Շուշի այցելության ժամանակ։ Բուրգ լե Վալանսի պատվիրակությունը շրջել է Շուշիում, ինչը հնարավորություն է տվել ավելի լավ պատկերացնել հետագա համագործակցության հնարավորությունները։

Մարլեն Մուրիեն կարծում է, որ Արցախի բնակավայրերի հետ բարեկամացող ֆրանսիական քաղաքների շարքն առաջիկայում կմեծանա: Իրենք պատրաստվում են Արցախ գալ հաջորդ տարի Շուշիի հետ համագործակցությունն ընդլայնելու և նոր ծրագրերի գաղափարներով:

Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությունն Արցախում բարձր ընդունելության է արժանացել: Քաղաքապետ Մարլեն Մուրիեն հյուրընկալվել է ինչպես երկրի խորհրդարանում, այնպես էլ նախագահ Բակո Սահակյանի մոտ: Հանդիպումներ են եղել նաև առանձին գերատեսչություններում։

Back to top button