
Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված «Aktobe Open 2025» շախմատի միջազգային մրցաշարում, որն անցկացվել է Ղազախստանի Ակտոբե քաղաքում, հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 6 միավորով զբաղեցրել է մրցանակային 8-րդ հորիզոնականը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը վաստակել է 5 միավոր և զբաղերել 17-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 68 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ և 24 միջազգային վարպետներ:
Մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել սերբ գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:




