ԿարևորՏնտեսական

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման հնարավորություններին։

Կարդացեք նաև

Back to top button