ԿարևորՄիջազգային

Բնակչությանը սովամահ անելը պատերազմ վարելու շատ էժան միջոց է․ Լևոն XIV

Անընդունելի է, երբ պատերազմի ժամանակ սովն ու սնունդը որպես զենք են օգտագործվում, Հռոմի պապ Լևոն XIV-ն ասել է ՄԱԿ–ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությանն ուղղված իր ուղերձում, որի անդամները 44-րդ համաժողովի համար հավաքվել են Հռոմի կենտրոնակայանում:

«Այսօր տագնապով հետևում ենք, թե ինչպես է անազնիվ կերպով սովը օգտագործվում որպես պատերազմի զենք: Բնակչությանը սովամահ անելը պատերազմ վարելու շատ էժան միջոց է», — ասվում է նրա ուղերձում:

Հռոմի պապը նշել է, որ ռազմական թիրախներ են դարձել ջրամատակարարումը և հաղորդակցության ուղիները: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կարծում է, որ այդ գործողություններն իրականացնողները պետք է պատժվեն:

«Սովը կարելի է հաղթահարել հացից բաժին հանելով, և ոչ թե ագահորեն կուտակելով։ Եվ, հավանաբար, այսօր մոռացել ենք դրա մասին, թեև որոշ կարևոր քայլեր են արվում, բայց համաշխարհային պարենային անվտանգությունը շարունակում է վատթարանալ, և մինչև 2030 թվականը սովի վերացումը աշխարհում դառնում է ավելի ու ավելի քիչ հավանական», — նշել է պապը։

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից և Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո պաղեստինյան անկլավում հումանիտար իրավիճակը աղետալի է գնահատվում։ Իսրայելը արգելում է սննդի մատակարարումները Գազա։

Կարդացեք նաև

Back to top button