ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի շուրջ բանակցությունների տեմպը կախված է Կիևի և Վաշինգտոնի ջանքերից. Պեսկով

Ուկրաինայում պատերազմի կարգավորման բանակցությունների տեմպը կախված է Կիևի դիրքորոշումից, ԱՄՆ միջնորդության արդյունավետությունից և տեղում ստեղծված իրավիճակից, կիրակի օրը հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ինչպես գրում է Reuters-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 5-րդ ամսում դեռևս վերջ չի դրվել 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմին՝ հակառակ օրում այն ավարտելու Թրամփի նախընտրական խոստմանը։

Թրամփը, որը հունվարին իր երդմնակալությունից ի վեր երկու կողմերին էլ մղել է հրադադարի բանակցությունների, ուրբաթ օրը կարծիք է հայտնել, որ պատերազմի կարգավորման հարցում «ինչ-որ բան տեղի կունենա»։

«Շատ բան, բնականաբար, կախված է Կիևի ռեժիմի դիրքորոշումից»,-«Բելառուս 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Պեսկովը։

«Դա կախված է նրանից, թե որքան արդյունավետ կշարունակվեն Վաշինգտոնի միջնորդական ջանքերը»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղում ստեղծված իրավիճակը ևս մեկ գործոն է, որը չի կարելի անտեսել։

Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ է Մոսկվան ակնկալում Վաշինգտոնից կամ Կիևից։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի ավելի շատ տարածքներ և հրաժարվի Արևմուտքի ռազմական աջակցությունից, պայմաններ, որոնք Կիևն անընդունելի է համարում։

Կարդացեք նաև

Back to top button