ԿարևորՄիջազգային

Իրանական բանտի վրա իսրայելական հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող Էվին բանտի վրա հունիսի 23-ին Իսրայելի կողմից կատարված հարձակման հետևանքով զոհվել է 71 մարդ, կիրակի օրը հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Իրանի հետ օդային պատերազմի ավարտին Իսրայելը հարվածել է Թեհրանի քաղբանտարկյալների համար նախատեսված ամենահայտնի բանտին՝ ցույց տալով, որ ռազմական և միջուկային օբյեկտներից բացի թիրախավորում է Իրանի իշխող համակարգի խորհրդանիշները։

«Էվին բանտի վրա կատարված հարձակման ժամանակ նահատակվել է 71 մարդ, այդ թվում՝ վարչական աշխատակիցներ, զինվորական ծառայություն անցնող երիտասարդներ, կալանավորներ, նրանց այցելող կալանավորների ընտանիքի անդամներ և բանտի մոտակայքում ապրող հարևաններ», — ասել է Ջահանգիրը դատական ​​համակարգի «Միզան» լրատվական կայանում հրապարակված իր ելույթում։

Ջահանգիրն ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման հետևանքով վնասվել է Էվին բանտի վարչական շենքի մի մասը, և մարդիկ զոհվել և վիրավորվել են։

Դատական ​​համակարգը հավելել է, որ մնացած կալանավորները տեղափոխվել են Թեհրանի նահանգի այլ բանտեր։

Էվին բանտում պահվում են մի շարք օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ երեք տարի կալանքի տակ գտնվող Ֆրանսիայի 2 քաղաքացի։

«Թեհրանի Էվին բանտի ուղղությամբ կատարված հարվածը վտանգի տակ է դրել մեր քաղաքացիներ Սեսիլ Կոլլերին և Ժակ Պարիին։ Սա անընդունելի է», — հարձակումից հետո սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Կարդացեք նաև

Back to top button