ԿարևորՄիջազգային

Բելգրադում բողոքի ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով

Սերբիայի կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում պահանջող տասնյակ հազարավոր մարդկանց բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։

Deutsche Welle-ի փոխանցմամբ, բողոքի ակցիան սկզբում խաղաղ բնույթ է կրել․ ցուցարարները երգել են ազգային օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգել Նովի Սադի երկաթուղային կայարանի աղետի զոհերի հիշատակը։

REUTERS

Սակայն երեկոյան մի քանի վայրերում սկսվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ AFP-ի հաղորդմամբ՝ ամբոխը քարեր է նետել իրավապահների վրա, որոնք կիրառել են արցունքաբեր գազ։

Reuters

Սերբական մամուլը հայտնում է, որ ցուցարարների շարքում հայտնվել են դիմակավորված արմատականներ, որոնք օգտագործել են հրավառ նյութեր, փայտեր ու աղյուսներ։

Սերբիայի ՆԳՆ տվյալներով՝ ցույցին մասնակցել է շուրջ 36,000 մարդ, մինչդեռ ակտիվիստները նշում են 130,000 մարդու մասնակցության մասին։ Ըստ լրատվամիջոցների ձերբակալվել է առնվազն 11 մարդ։

Կարդացեք նաև

Back to top button