ԿարևորՀասարակություն

Դավիթ Խուդաթյանը և Եվգենիուս Սաբուտիսը հայ-լիտվական համագործակցությանը ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամություն են հայտնել

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։

Ֆեյսբուքյան իր էջում նախարարը գրել է, որ հանդիպման ժամանակ ընդգծել են երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։

Հատկապես կարևորել են արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։

Անդրադարձ են կատարել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։

Քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև մասնագետների փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորությունները։

Պայմանավորվել են խոշոր շինարարական ծրագրերի իրականացման ոլորտում գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button