
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարի անհարգալից տոնով խոսել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե Թրամփն իրականում ուզում է բանակցել, ապա պետք է հրաժարվի Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հասցեին օգտագործած անհարգալից և անընդունելի տոնից », — գրել է նախարարը X-ում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատել էր Ալի Խամանեին և ասել էր, որ կքննարկի Իրանին կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանը շարունակի ուրանի հարստացումը։
«Ես հստակ գիտեի, թե որտեղ էր նա ապաստան գտել և չէի թողնի, որ Իսրայելը կամ ԱՄՆ-ի զինված ուժերը, որն անկասկած աշխարհում ամենաազդեցիկն է, վերջ դնեն նրա կյանքին», — ասել էր Թրամփը սոցիալական ցանցում իր գրառման մեջ։




