
ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի և թեկնածուի համաձայնության պարագայում, ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։
«Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։ Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։ Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում»,- նշված է հայտարարության մեջ։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել՝ խնդրելով իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում։




