ԿարևորՀասարակություն

Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Քննչական կոմիտեն միջնորդել է դատարանին կալանավորել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նշել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

«Դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Զոհրաբյանը։

Նա ներկայացրել է նաև Միքայել սրբազանի հայտարարությունը՝ կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ։

«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում: Աստված պահապան:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան», — ասված է հայտարարությունում։

Կարդացեք նաև

Back to top button