ԿարևորՄիջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը սահմանափակել է դատավորների լիազորությունները. Թրամփի` ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին հրամանագիրը ուժի մեջ կմտնի

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որով սահմանափակվում են ստորին ատյանի դատավորների՝ նախագահական հրամանագրերը կասեցնելու լիազորությունները։

Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը նախատեսում է անօրինական միգրանտների երեխաներին ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ սահմանափակումներ։

Այդ իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ, և ավելի քան 100 տարի համարվում է, որ ԱՄՆ տարածքում ծնված ցանկացած երեխա ունի քաղաքացիության իրավունք։ Սակայն Թրամփի վարչակազմը որոշել է, որ այդ իրավունքը չի վերաբերում ԱՄՆ-ում անօրինական կամ նույնիսկ օրինական, բայց ժամանակավորապես գտնվող օտարերկրացիների երեխաներին։

Սահմանադրության այդ մեկնաբանությունն անմիջապես վիճարկվել է մի քանի դաշնային դատարաններում, որոնք կասեցրել են հրամանագիրն ամբողջ երկրում։ Այնուհետև վարչակազմը խնդրել է Գերագույն դատարանին շտապ քննարկել, թե արդյոք ստորին ատյանի դատավորները կարող են որոշումներ կայացնել, որոնք վերաբերում են ամբողջ երկրին։

Գերագույն դատարանի ինն անդամներից վեցը պահպանողականներ են, որոնցից երեքը նշանակվել են անձամբ Թրամփի կողմից։ Դատավորների ձայները բաժանվել են գաղափարախոսական առումով. դեմոկրատ նախագահների կողմից նշանակված երեք դատավորներ դեմ են մեծամասնության դիրքորոշմանը։

Գերագույն դատարանը դեռևս չի քննարկել ծննդյան իրավունքով քաղաքացիության վերաբերյալ Թրամփի մեկնաբանության սահմանադրականությունը։ Այս հարցի շուրջ դատական ​​​​գործընթացը, ըստ BBC-ի, մոտ ապագայում չի լինի։

Կարդացեք նաև

Back to top button