
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռի տարածքից դուրս գալուց հետո դեպի Քննչական կոմիտե ճանապարհը շարունակել է ավտոմեքենայով։
Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդը Մայր Աթոռում հայտարարել էր, որ փաստաբանի հետ գնում է Քննչական կոմիտե։ Սակայն հավաքված քաղաքացիները թույլ չէին տվել նրան՝ պահանջելով դուրս գալ մեքենայից։ Նա որոշել էր ոտքով շարժվել Երևան։






