ԿարևորՔաղաքական

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: 

Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում եւ կարեւորել այդ համագործակցության շարունակականությունը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: 
  
Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունների մանրամասները, քննարկվել են ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության առանձնահատկությունները:

Կարդացեք նաև

Back to top button