
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հավաքվածները թույլ չեն տվել իրավապահներին Շիրակի թեմի առաջնորդին բերման ենթարկել։
Վեհարանի դարպասների մոտ հրմշտոց է սկսվել, որի ընթացքում Միքայել Աջապահյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին վերադարձել է Վեհարան:




